ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ընթացիկ մրցաշրջանը հաջող մրցելույթներով ավարտեցին մեր պատանեկան թիմերը:
Ազատ ոճայինների հավաքականը 16 մեդալ նվաճեց Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում: Նրանք տուն բերեցին վեց առաջին և հինգական երկրորդ ու երրորդ մրցանակ:
Հարուստ ավարով Տուլայից հայրենիք վերադարձավ նաև հունահռոմեական ոճի մեր պատանեկան թիմը:
Մրցագորգի մեր ապագա վարպետներից երկուսը հաղթող ճանաչվեցին, մեկը դարձավ երկրորդ մրցանակակիր, իսկ վեց ըմբիշ կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին: