ՓԱՅԼԵՑԻՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՄԲ

12:17 - 19 Հուն, 2023

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2024-ի  որակավորման փուլի երկրորդ խաղում հյուրընկալվել էր Ուելսում:

Միանգամից ասենք, որ մեր  ֆուտբոլիստները պարզապես փայլեցին վարպետությամբ և տանտերերին հաղթեցին խոշոր ՝ 4 : 2 հաշվով: Երկուական գոլի հեղինակ դարձան  հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը:

Հանդիպման ընթացքը ցույց տվեց , որ հարգանքի են արժանի  բոլոր խաղացողները և առանձնացնել որևէ  մեկին՝  ճիշտ չի լինի:

Հիրավի, փառք ու պատիվ մեր տղաներին, բայց չպիտի ժամանակից շուտ գերագնահատել թիմի հնարավորությունները: Առջևում առավել պատասխանատու մրցամարտերն են: Թեկուզև Երևանում  Լատվիայի ընտրանու հետ այսօր կայանալիք խաղը: Այդ << հավասարումը >> հազար ու մի անհայտներ ունի: Հիշենք, որ լատիշները նախորդ տուրում, Թուրքիայում, 2 : 0 հաշվով  հաղթելիս են եղել տանտերերին: Եվ միայն վերջնարդյունքում են զիջել ՝ 2 : 3: Ուստի մեր հավաքականը պիտի կարողանա ապացուցել, որ մեկանգամյա  հաղթանակով չի բավարարվի և հաջողությունը պետք է  դարձնել շարունակական: Հուսանք, որ այդպես կլինի:  

 

Այլ նորություններ