Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք տղամարդկանց բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկին մնացել է 100 օր: Այն կանցկացվի 2023թ. մայիսի 1-ից մինչև մայիսի 14-ը: Կմասնակցեն աշխարհի լավագույն բռնցքամարտիկները ՝ 13 քաշային կարգերում:
Առաջնությունն ունի ռեկորդային մրցանակային հիմնադրամ: Սա զգալիորեն կխթանի մարզաձևի հեղինակությանը:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան / IBA / հայտնում է, որ չեմպիոնները կստանան 200,000, երկրորդ մրցանակակիրները ՝ 100,000, իսկ բրոնզե մեդալակիրները ՝ 50,000 ԱՄՆ դոլար: