ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ

10:47 - 18 Ապր, 2024

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկություններում ավանդաբար հաջողության են հասնում  Հայաստանի ներկայացուցիչները: Այս մասին վկայում է նաև Դոհայում անցկացվող  նշած մրցաշարի  չորրորդ ՝ վճռորոշ փուլը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի սաներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը  / երկուսն էլ ՝ օղակներ / և Հարություն Մերդինյանը  /  նժույգթափեր /  հուսալի ելույթներ ունեցան որակավորման փուլում և մտան եզրափակիչ:

Ինչպես հայտնի է, գավաթի խաղարկության ընդհանուր արդյունքներով կորոշվեն օլիմպիական արտոնագրեր ստացող մարզիկները:

 

Այլ նորություններ