Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամները մեկնել են Ֆինլանդիա, որտեղ կանցկացնեն հերթական ուսումնամարզական հավաքը:
Հավաքականը երկու մարզիչների՝ Արթուր Միքայելյանի և Ալլա Միքայելյանի հետ, մինչև նոյեմբերի 15-ը հավաք կանցկացնի ֆինլանդական Վուոկատի քաղաքում: Այնուհետ Սերգեյ Միքայելյանը և Միքայել Միքայելյանը կմասնակցեն Սաարիսելկայի միջազգային վարկանիշային մրցաշարին: Մինչև տարվա ավարտը, հայ դահուկորդներից Սերգեյ Միքայելյանը կմասնակցի նաև աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Սերգեյը և Միքայելը դեկտեմբերի 11-13-ը կմասնակցեն նաև սկանդինավյան գավաթի խաղարկությանը և կվերադառնան հայրենիք:
ՀԱՕԿ լրատվության բաժին