Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մշակել է օլիմպիական խարտիայում մարդու իրավունքներին վերաբերող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:
ՄՕԿ-ի գործկոմը նախագիծը կներկայացնի ՄՕԿ-ի 141-րդ նստաշրջանին , որը տեղի կունենա հոկտեմբերի 14 – 17 –ը՝ Հնդկաստանի Մումբայ քաղաքում:
Առաջարկը նպատակ ունի լրացուցիչ ձևակերպում ներառել օլիմպիզմի հիմնարար սկզբունքներում / առաջին և չորրորդ կետերում/:
Առաջարկվող ձևակերպումը հետևյալն է. օլիմպիզմը կյանքի փիլիսոփայություն է, որը բարձրացնում և համատեղում է մարմնի, կամքի և մտքի որակները մեկ ամբողջության մեջ:
Համատեղելով սպորտը մշակույթի և կրթության հետ, օլիմպիզմը ձգտում է ստեղծել ապրելակերպ, որը հիմնված է կրթական արժեքի, սոցիալական պատասխանատվության, մարդու իրավունքների և բարեվարքային սկզբունքների վրա:
Չորրորդ հիմնարար սկզբունքի առաջարկվող ձևակերպումը հետևյալն է. յուրաքանչյուր ոք պետք է ունենա սպորտով զբաղվելու հնարավորություն ՝ առանց որևէ խտրականության:
Օլիմպիզմը պահանջում է փոխըմբռնում բարեկամության, համերաշխության և արդար խաղի ոգով:
- Սա կարևոր քայլ է մարդու իրավունքները հարգելու մեր հանձնառության մեջ , - ասել Է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: - Օլիմպիական խարտիայի այս փոփոխությամբ մենք նաև հստակ ուղերձ ենք հղում շահագրգիռ կողմերին։
ՄՕԿ-ը նախատեսում է նաև օլիմպիական խարտիան համապատասխանեցնել մարզիկների ինքնարտահայտման ուղեցույցներին, որոնք ներկայացվել են ՄՕԿ-ի գործկոմին՝ 2021թ. ապրիլի 21-ին և հաջողությամբ կիրառվել են 2020թ. Տոկիոյի ամառային, այնուհետև 2022թ. Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում: