Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպայի օլիմպիական կոմիտեի աշխատանքային խմբի անդամների հանդիպումը:
Քննարկման հիմնական հարցը ԵՕԿ գլխավոր ասամբլեայի ձևաչափի թեման է եղել։
Խոսվել է նաև նոր ուղիներ փնտրելու մասին :
Աշխատանքային խմբի անդամները հանդես են եկել բազմաթիվ գաղափարներով ու առաջարկներով: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն:
Առաջարկները կներկայացվեն Հունաստանի Կոստա Նավարինոյում առաջիկա սեպտեմբերի 29-ին նախատեսված ԵՕԿ –ի գործկոմի նիստի հաստատմանը: