Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
«London Chess Classic»-ի 8-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները պարտիայի 40-րդ քայլին համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի: Մրցաշարի վերջին տուրում Արոնյանը կմրցի Մաքսիմ Լագրավի հետ: Վերջին տուրից առաջ հայազգի շախմատիստն ունի 4,5 միավոր:
ՀԱՕԿ լրատվության բաժին
Լուսանկարն` առաջնության կայքից