Ավստրալիայի Քվինսլենդ նահանգը հաջորդ տարի կներգրավվի 2032թ․ ամառային օլիմպիական խաղերի անցկացման հայտ ներկայացնելու գործընթացում։ Այն կասեցվել էր համավարակի պատճառով: Որոշումն ընդունվել է ՄՕԿ-ի փոխնախագահ, Ավստրալիայի ԱՕԿ –ի ղեկավար Ջոն Քոութսի և Քվինսլենդի վարչապետ Անաստասիա Պալաշչուկի հետ կայացած հարցի քննարկման արդյունքում։ Իրենք հետևում են կորոնավիրուսի ընթացքին։ Հատկապես դրական ազդակներ կան պատվաստանյութի հարցում։ Դա լավատեսական հույս է ներշնչում ապագայի համար, - լրագրողներին ասել է Անաստասիա Պալաշչուկը:
Ավստրալիայում COVID-19- ը վերահսկվում է, իսկ խաղերի հայտ ներկայացնելուն աջակցում են երկրի կառավարությունը և բնակչությունը։ Ծրագրի շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ:
Անհրաժեշտ մարզահամալիրների 80 տոկոսը պատրաստ է։ Ներդրում կպահանջվի տրանսպորտային համակարգի համար:
Ավստրալիան օլիմպիական խաղեր անցկացնելու մեծ փորձ ունի: 1956-ին ամառային մարզահանդեսը կայացել է այդ երկրի Մելբուռն, իսկ 2000-ին ՝ Սիդնեյ քաղաքներում:
Քվինսլենդից բացի, Ինդոնեզիան և Քաթարը նույնպես հետաքրքրված են 2032թ․ խաղերի կազմակերպմամբ: Հնարավոր է Չինաստանը ևս միանա պայքարին: