Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBA) ընդունում է ամառային օլիմպիական մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ասոցիացիայի (ASOIF) որոշումը իր կազմից մարզաձևը հեռացնելու մասին:
Այս առթիվ IBA- ի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ չնայած արդյունքը խորապես հիասթափեցնող է, բայց իրենք ցանկանում են ընդգծել անսասան նվիրվածությունը բռնցքամարտին, մարզիկներին ու մարզիչներին:
Ի պատասխան բարձրացված մտահոգությունների, IBA-ն կրկնում է, որ 2020թ. վերջից արդեն իրականացրել է կառավարման և համապատասխանության զգալի բարեփոխումներ:
Կազմակերպությունը հավատարիմ է մարզաձևի թափանցիկության և ամբողջականության ամենաբարձր չափանիշները պահպանելուն և անցկացնում է համաշխարհային մակարդակի միջոցառումներ: Կարևոր է բռնցքամարտիկներին հնարավորություն տալ, որ նրանք ունենան համաշխարհային հարթակներում ցուցադրելու իրենց տաղանդն ու նվիրվածությունը:
Մարզաձևի ասոցիացիան հավատարիմ է ASOIF-ի և միջազգային մարզական հանրության բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական երկխոսության պահպանմանը, խնդիրները լուծմանը և պարտավորվում է ուսումնասիրել դրական առաջընթացի բոլոր հնարավորությունները:
Համերաշխությունն ու աջակցությունը բռնցքամարտի մեծ ընտանիքում / ազգային ֆեդերացիաներ, մարզիկներ, մարզիչներ / մնում է ամենամեծ ուժը: Միասնաբար հնարավոր է դիմակայել մարտահրավերներին և ավելի ուժեղանալ՝ բռնցքամարտի դինամիկ և ներառական ապագայի հստակ տեսլականով: