Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանը նվաճեց 2 մեդալ:
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը արժանացավ բրոնզե մեդալի:
Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 460 կգ (212+248) արդյունք, իսկ 2019թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը՝ 437 կգ (192+245):
Մինասյանն արծաթե մեդալ նվաճեց նաեւ պոկում ու հրում վարժություններում: Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում 6-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտեց երկամարտի 4 մեդալով՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն երկամարտում 5 ոսկե մեդալ նվաճած Չինաստանին: