ՄՕԿ – Ը ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է

11:36 - 19 Փետ, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնում  ընտրվելու առթիվ միջազգային օլիմպիական կոմիտեն  / ՄՕԿ /  շնորհավորել է  Սեյկո Հաշիմոտոյին:

ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախն ասել է , որ Հաշիմոտոն   մեծ փորձ ունի, մասնակցել է ամառային և ձմեռային յոթ օլիմպիական խաղերի, մեդալակիր է,  Ճապոնիայի պատվիրակությանը  քանիցս ուղեկցել է օլիմպիական մարզահանդես և  լիովին համապատասխանում է պաշտոնին։

Այդ նշանակումով   կարևորվում  է  գենդերային հավասարությունը, որը ՄՕԿ-ի բարեփոխումների և   << Օլիմպիական օրակարգ – 2020 >> -ի գլխավոր դրույթներից մեկն է ։

Այլ նորություններ