Հայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցին նվաճած հինգ մեդալով

11:52 - 20 Ապր, 2017

Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ:

Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչեւ ապրիլի 21-ը:

 

Լուսանկարը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի

Այլ նորություններ