ԱՊՀ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԸ ՉԵՂԱՐԿՎԵՑԻՆ

10:35 - 31 Օգո, 2020

Անկախ պետությունների համագործակցության առաջին խաղերը, որը նախատեսված  էր անցկացնել  ընթացիկ մրցաշրջանում  տեղի չի ունենա։Պատճառը կորոնավիրուսն է։ Տարեսկզբին կազմած օրացուցային պլանի համաձայն  միջոցառումը պետք է  կայանար Կազանում՝ օգոստոսի 20-27-ը ։ Այնուհետև այն   հետաձգվեց մինչև սեպտեմբեր: 

Սպասվում էր 11 երկրների  14 - 23 տարեկան  ավելի քան 2, 5 հազար  մարզիկների մասնակցություն։  21 մարզաձևերում  պետք է խաղարկվեր  280  մեդալների հավաքածու։

Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ –ին։ Առաջարկն  արվել է 2018թ․ սեպտեմբերի 28 –ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։

 

Այլ նորություններ