ՀԱՎԱՏԱՆՔ ԵՌՅԱԿԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

10:57 - 21 Հոկ, 2022

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում  շարունակվում է կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը մրցավայր է գործուղել յոթ մարզուհի: Նրանք գրագետ գործողություններով դրսևորվեցին և արժանացան մարզասերների համակրանքին: Այս մասին հեռախոսազրույցում ասաց գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը: Ավելին, Եկատերինա Սիչևան / 54 կգ /,  Սոնա Հարությունյանը / 63 կգ / և  Անի Հովսեփյանը / 69 կգ / հաջողությամբ հաղթահարեցին նախնական փուլերի արգելքները, մտան կիսաեզրափակիչ և իրենց համար ապահովեցին առնվազն բրոնզե մեդալ: Նրանք այսօր կմրցեն եզրափակիչում հայտնվելու  համար:

Ասենք, որ Սոնան և Անին ռինգ կմտնեն ցերեկային, իսկ Եկատերինան ՝ երեկոյան մրցահերթում:

Այլ նորություններ