Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Սարգսյանը (91 կգ) հաղթանակով է մեկնարկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում:
Մեկնարկային մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել է ամերիկացի Ադրիան Տիլմանին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:
8 բռնցքամարտիկով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում պայքարը շարունակում են նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որոնք կպայքարեն քառորդ եզրափակիչի ուղեգրի համար: