Սենթ-Լուիսում շարունակվում է Grand Chess Tour-ի հերթական փուլի խաղարկությունը:
Բլից շախմատի պարտաներում Արոնյանը զիջեց դիրքերը և այժմ ընթանում է 2-րդ հորիզոնականով:
Բլից շախմատի առաջին 9 պարտիանրը կայացան երեկ, որտեղ Արոնյանը վստահ մեկնարկեց՝ ոչ-ոքի խաղալով Սերգեյ Կարյակինի հետ, որից հետո սևերով հաղթեց Շահրիյար Մամեդյարովին, 3-րդ պարտիայում ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ:
4-րդ և 5-րդ պարտիաներում ոչ-ոքի խաղաց համապատասխանաբար Ֆաբիանո Կարուանայի և Յու Յանյիի հետ: Վերջնամասը լավ չընթացավ հայ շախմատիստի համար նա սևերով զիջեց Լենյեր Դոմինգեսին, որից հետո ոչ-ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի ու Մագնուս Կառլսենի հետ: 9-րդ պարտիայում Արոնյանը սևերով պարտություն կրեց Վաշյե-Լագրավից և իջավ երկրորդ հորիզոնական:
Այժմ 17 միավորով հայ գրոյսմաստեր երկրորդն է և կես միավոր է զիջում առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Այսօր կկայանան մրցաշարի վերջին 9 տուրերը, որից հետո պարզ կլինի մրցաշարի հաղթողը: