ԱՎԱՆԴԱԿԱՆԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ

12:02 - 04 Դեկ, 2020

Սպորտային մարմնամարզության տարեվերջյան  միջազգային ավանդական մրցաշարը՝  նվիրված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին,  այնումենայնիվ  տեղի կունենա։

Կազմակերպիչները կորոնավիրուսի պատճառով  վստահ չէին   27 –րդ խաղարկության անցկացման հարցում և ահա  հայտնել են, որ հեղինակավոր միջազգային այդ  մրցաշարը կկայանա Պենզայում, դեկտեմբերի 17 – 21-ը, սակայն՝  առանց հանդիսականի։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից  հայտնեցին, որ արդեն մասնակցության հայտ են ներկայացրել։ Վորոնինի հուշամրցաշարում մեր երկիրը կներկայացնեն հավաքականի առաջատար, 28 -ամյա  Արթուր Դավթյանը և 26 –ամյա Արմեն Պետրոսյանը։ Երկուսն էլ հանդես կգան բազմամարտում ՝ այսինքն իրենց ունակությունները կդրսևորեն  բոլոր վեց գործիքների վրա։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հանդես կգա մրցավարի դերում, իսկ  մարզչի պարտականությունները կկատարի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար  Գառնիկ Սարոյանը։

Նշենք, որ այս օրերին ՀՀ սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը Մինսկում ուսումնամարզական հավաք է անցկացնում Բելառուսի ընտրանու հետ։

 

Այլ նորություններ