Բելգիայում ավարտվեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը:
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները գերազանց քննություն բռնեցին որակավորման փուլում: Հարություն Մերդինյանը / նժույգթափեր /, Վահագն Դավթյանը / օղակներ / Արթուր Դավթյանը / հենացատկ / Արթուր Ավետիսյանը /օղակներ / վստահ մրցելույթներ ունեցան և մտան եզրափակիչ ՝ լավագույն ությակ: Նշած վարպետներից առաջին երկուսը ճանաչվեցին չորրորդը, իսկ հաջորդ երկուսը գրավեցին համապատասխանաբար վեցերորդ և յոթերորդ տեղերը:
Հիշեցնենք, որ բազմամարտի ծրագրով հանդես եկած մեր թիմի առաջատար, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը բավականին բարձր արդյունքով մտավ եզրափակիչ և նվաճեց Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգիր: Կարծում ենք, որ ֆրանսիական ստուգատեսում երևանցին կզարգացնի հաջողությունը և ավելի բարձր հարգի մեդալի կարժանանա: