ԴԺԳՈՀՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ

15:07 - 06 Հոկ, 2023

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Սապպորո քաղաքի իշխանությունները որոշել են հետ կանչել 2030թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման իրենց հայտը:

Նշվում է, որ  հրաժարման պաշտոնական որոշումը կարող է կատարվել հոկտեմբերի 11-ին։ Մինչդեռ քաղաքի ղեկավարությունը դեռ դիտարկում է խաղերն իր տարածքում անցկացնելու տարբերակը:

Ջիջի գործակալության հարցման արդյունքների համաձայն,  քաղաքացիների միայն 27%-ն է պաշտպանում  նախաձեռնությունը,  դեմ է 53%-ը։ 

Ճապոնացիների դժգոհությունը կապված է 2021թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի շուրջ կոռուպցիոն սկանդալների հետ։

Սապպորոն ձմեռային օլիմպիական խաղերն ընդունել է 1972թ.  և քաղաքն արդեն ունի որոշ անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու մարզահամալիրներ։ 

 

 

 

 

Այլ նորություններ