Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, կանանց մենասահքի կարճ ծրագրում հանդես եկան 36 մարզուհիներ: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավեց 21-րդ տեղը և մտավ եզրափակիչ: Վաղը` հունվարի 25 - ին, 24 ուժեղագույնները վճռական փուլում կվիճարկեն խաղարկվող մեդալները:
Տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրով մեկնարկի կելնի այսօր` հունվարի 24-ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին