ՆՈՐ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉ

11:17 - 06 Փետ, 2024

ՀԲՖ –ն տեղեկեցնում  է, որ  այս տարվա ամռանը կայանալիք Եվրոպայի բասկետբոլի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Սևակ Քեթենջյանը։

Քեթենջյանը Բեյրութի Հ․Մ․Ը․Մ․-ի նախկին բասկետբոլիստ է: Այդ ակումբում գրանցել է մի շարք հաջողություններ: 2018թ. դարձել է Լիբանանի  չեմպիոն և գավաթակիր: Որպես մարզիչ՝ 2022-2023թթ․-ին ընդգրկված է եղել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականների մարզչական շտաբում:

2023թ․ մասնակցել է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին։

Եվրոպայի C դիվիզոնի առաջնությունը տեղի է ունենալու հուլիսի 23-28-ը՝  Ալբանիայում:

Այլ նորություններ