ՎԵՑ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ

11:27 - 24 Մար, 2023

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում  շարունակվում է  Եվրոպայի կանանց շախմատի 23-րդ առաջնությունը:

Վեց տուրից հետո Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը  և Մարիամ Մկրտչյանը վաստակել են 4,5-ական միավոր և մեկ միավոր են զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող լեհ Օլիվիա Կիոլբասային:

Աննա Սարգսյանը վաստակել է չորս, Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը ՝  երեքական միավոր:

Այսօր՝ մարտի 24-ին  առաջնությունում հանգստի օր է հայտարարված: Յոթերորդ տուրը կկայանա մարտի 25 –ին: 

Առաջնության ավարտին մնացել է 5 տուր:

Հիշեցնենք, որ իննյակում տեղ գտնողները կստանան աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք:

Այլ նորություններ