ԹԻՄԱՅԻՆՈՒՄ ՝ ԵՐՐՈՐԴԸ

11:27 - 05 Սեպ, 2022

Իսրայելի Բաթ-Յամ քաղաքում անցկացվեց  լողափնյա սամբոյի աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը:

Ասպարեզ ելան  15 երկրների պատվիրակներ՝  տղամարդկանց և կանանց չորսական քաշային կարգերում:

Մեր երկրի ներկայացուցիչները իրենց հաշվին գրանցեցին երկու բրոնզե մեդալ: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին  Դավիթ  Հովսեփյանը / 58 կգ /  և  Դավիթ Գրիգորյանը / 88կգ / :

Թիմային պայքարում հաղթեցին ռուսաստանցիները: Նրանց հաջորդեցին ռումինացիները: Երրորդ տեղը  բաժանեցին  Հայաստանի և Իսրայելի սամբիստները:

Հիշեցնենք, որ առաջիկա  հոկտեմբերի 13 –ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում զուգահեռաբար կսկսվի  կրտսեր և ավագ տարիքի պատանիների  ու  երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ակնկալում է, որ մեր մայրաքաղաք կժամանեն  45 երկրների 700 մարզիկներ և շուրջ 2500 հյուրեր:

 

Այլ նորություններ