Եվրո-2016 ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 10-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Ալբանիայի ընտրանուն:
Հանդիպման 9-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը: 23-րդ րոպեին Ալբանիայի հավաքականի պաշտպան Բերատ Ջիմշիտիի գոլի շնորհիվ հյուրերի առավելությունը կրկնապատկվեց:
Խաղի 75-րդ րոպեին, փոխարինման դուրս եկած Արմանդո Սադիկուն, խփեց հանդիպման վերջին գոլը՝ 0:3:
Ալբանիայի հավաքականը, խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը, ձեռք բերեց Եվրո-2016-ի ուղեգիր: