Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային (+109 կգ ) Վարազդատ Լալայանը դարձել է հաղթող։
Նա 3 կգ-ով թարմացրել է Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության երկամարտի ռեկորդը՝ սահմանելով 424 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Լալայանը ցույց է տվել 194 կգ, իսկ հրումում՝ 230 կգ արդյունք։
Հավելենք, որ նա թարմացրել է նաև Մ-20 Եվրոպայի առաջնության ռեկորդները պոկում և հրում վարժություններում։