Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Հայաստանի մինչեւ 16 տարեկանների առաջնության առաջին շրջանի վերջին հանդիպումները:
11-րդ տուրում «Շենգավիթը» սեփական հարկի տակ առավելության է հասել «Արարատի» նկատմամբ՝ 70-40, ԽՄՕՄՄ-ը խոշոր՝ 70-26 հաշվով հաղթել է «Աջափնյակին», «Արաբկիրը» միավորների մեծ տարբերությամբ հաղթել է «Արթիկին»՝ 93-44:
Տուրի վերջին խաղերում «Գյումրին» տնային խաղում 41-50 պարտվել է «Գրանդ սպորտին», «Վանաձորն» առավելության է հասել «Պոլիտեխնիկի» նկատմամբ՝ 48:28:
Երկրորդ շրջանը կմեկնարկի 2018 թվականի մարտին: Առաջին շրջանից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: «Գրանդ սպորտը» եւ «Արաբկիրը» 21-ական միավորով առաջին ու երկրորդ տեղերում են: