ՄՕԿ – Ի ԳՈՐԾԿՈՄԻ ՆԻՍՏՈՒՄ

12:20 - 29 Հուն, 2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ /  գործկոմի հերթական նիստում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: Դրանք նվիրված են եղել Տոկիոյի,  Պեկինի, պատանեկան  օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև ՄՕԿ-ի հաջորդ նստաշրջանի կազմակերպմանը: 

ՄՕԿ-ի  գլխավոր համաժողովը  պետք է տեղի ունենար 2021թ․ Աթենքում, մարտի 10-12-ը։ Կորոնավիրուսի պատճառով գործկոմը որոշել է 137-րդ նստաշրջանն անցկացնել առցանց: Առաջարկվել  է, որ կրկին Հունաստանի մայրաքաղաքում անցկացվի  նաև 2025թ․ գագաթաժողովը:

Առաջիկա միջոցառման հիմնական հարցը  կազմակերպության նախագահի ընտրությունն է: Այդ պաշտոնի միակ թեկնածուն միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայիս ղեկավար Թոմաս Բախն է:

Գործկոմին ներկայացվել են զեկույցներ  օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:  Բախը շեշտել է,  որ ՄՕԿ-ը լիովին կենտրոնացած է Տոկիոյի ամառային մարզահանդեսի  հաջող և անվտանգ անցկացման վրա:  Կազմակերպությունը մշտական կապի մեջ է միջազգային ֆեդերացիաների և ազգային օլիմպիական կոմիտեների հետ: 

Ոչ ոք այժմ չի կարող կանխատեսել, թե խաղերին առողջական  ինչ վիճակում  կլինեն 206  ԱՕԿ – ների ներկայացուցիչները։ Սա հանգեցնում է բազմաթիվ շահարկումների, որոնք վնասում են մարզիկներին և խանգարում են նրանց  նախապատրաստությանը: Մենք մեր ժամանակը և էներգիան չենք վատնելու օլիմպիական խաղերի հետաձգման կամ չեղարկման հետ կապված շահարկումների վրա և ամբողջությամբ կենտրոնանալու ենք միջոցառման  բացման արարողության վրա, որը տեղի կունենա հուլիսի 23-ին: ՄՕԿ-ը ենթադրություններ չի անում, թե արդյոք խաղերը տեղի կունենան, այլ  աշխատում է, թե ինչպես են դրանք անցկացվելու, -ասել է Բախը: 

ՄՕԿ ի ղեկավարը նշել է,  որ կորոնավիրուսին հակազդելու միջոցներ մշակելիս << Տոկիո -2020 >>  կազմկոմիտեն ապավինում է համաշխարհային փորձին, Ճապոնիայի իշխանությունների, առողջապահության համաշխարհային կազմակերպության, պատվաստանյութեր արտադրողների և բժշկական փորձագետների առաջարկություններին: Խորհրդատվությունները ցույց են տալիս, որ դեռ վաղ է խոսել հատուկ միջոցառումների մասին, որոնք պետք իրականացվեն ամռանը։

Մարզիկները, ԱՕԿ-ները, միջազգային ֆեդերացիաները, ճապոնացիները և կազմկոմիտեն պետք է ըմբռնումով մոտենան խնդրին և զինվեն համբերությամբ։

Առաջիկայում  կհրատարակվի համավարակի  միջոցառումների առաջարկությունների գրքի  տարբերակը, որը  փետրվարի սկզբին կուղարկվի ԱՕԿ  - ներին:

Ձմռանը կազմակերպվել է ավելի քան 7,000 մրցաշար, որտեղ  մարզիկներն ու մարզիչները անցել են գրեթե 175,000 կորոնավիրուսի թեստ: Դրանցից միայն 0,18 տոկոսն է եղել դրական: Դա  ապացուցում է, որ  կարող են անցկացվել անվտանգ մրցումներ: 

Պեկինի մասին.  ձմեռային  օլիմպիական խաղերին ուղիղ մեկ տարի է մնացել։ Արդեն կարելի է  հաստատել, որ բոլոր մարզահամալիրները պատրաստ են։ Ինչպես հայտնի է, Չինաստանում  խիստ սահմանափակումներ են, որոնք թույլ չեն տալիս թեստային մրցումներ անցկացնել։ ՄՕԿ-ը ողջունում և աջակցում է նման  վերաբերմունքը, քանզի  փորձը ցույց է տալիս, որ  այդկերպ կարելի է հասնել  ցանկալի արդյունքի՝  վիրուսի դեմ պայքարում։

<< Փարիզ -  2024 >>.  կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի ծրագիրը։ Ֆրանսիայում փետրվարի 1-ից 6-ը տեղի կունենա  օլիմպիական շաբաթ։

Կորտինա դ'Ամպեցցո 2026թ․  կայանալիք ձմեռային և Լոս Անջելեսում 2028թ․ անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ թարմացված հաշվետվություններ են ներկայացվել : 

Հատուկ ուշադրություն է դարձվել պատանեկան օլիմպիական  Գանգվոն -2024 և Դաքար -2026  խաղերին: 

Միջոցառումների  կազմկոմիտեները շնորհակալություն են  հայտնել  ՄՕԿ-ին`  միջազգային ֆեդերացիաներին և ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելու համար:

 

Այլ նորություններ