Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը պայքարի դուրս եկան սպորտային մարմնամարզիկները։
Այս մարզաձևում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։
Արթուր Դավթյանը բազմամարտի որակավորման փուլում գրանցեց 83․231 արդյունքը և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ։
Հենացատկում և ազատ վարժությունում Արթուր Դավթյանը գրանցեց 14․450 և 14․200 արդյունքները և կրկին դուրս եկավ այս վարժությունների եզրափակիչ։
Օղակներ վարժությունում Վահագն Դավթյանը գրանցեց 14․500 արդյունքը, Արթուր Թովմասյանը՝ 14․400։
Առանձին վարժությունների եզրափակչում յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ միայն մեկ մասնակից, ուստի Հայաստանը կներկայացնի Վահագն Դավթյանը։
Հավելենք, որ Արթուր Դավթյանը 14․133 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել նժույգթափեր վարժությունում և ստացել է առաջին պահեստայինի կարգավիճակը։