Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի ուղեգիր չնվաճած մասնակիցները հանդես կգան Եվրոպայի 2021 թ. նախընտրական փուլում:
Մյունխենում այսօր կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվեց Բ ենթախմբում, որտեղ կմրցի Դանիայի և Ալբանիայի ընտրանիների հետ: Հանդիպումները սկսվեն այս տարվա նոյեմբերից:
Նախընտրական փուլի ինը մասնակիցները պայքարելու են հաջորդ փուլի չորս ուղեգրերի համար: