Համբուրգում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու Եվրոպայի չեմպիոն, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:
Կարեն Տոնականյանը մեկնարկային մենամարտում հաղթել է ավստրիացի Հարի Գարսիդին, իսկ Հովհաննես Բաչկովն այսօր հանդիպելու է ղազախ Բեկդաուլետ Իբրահիմովի հետ: