Մայիսի 29-ից հունիսի 10-ը Մինսկում կանցկացվի շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը (398 մասնակից, շվեյցարական համակարգ, 11 տուր), որտեղ 22 լավագույներն աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
Մայրցամաքի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 19 շախմատիստով՝ գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանի (վարկանիշ` 2677), Գաբրիել Սարգսյանի (2666), Հրանտ Մելքումյանի (2619), Զավեն Անդրիասյանի (2615) եւ Արման Փաշիկյանի (2603) գլխավորությամբ:
Առաջին տուրը կկայանա մայիսի 30-ին:
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի