ԱՊՐԻԼԻ 6 –Ը ՝ ՍՊՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

10:22 - 06 Ապր, 2020

ՄԱԿ – ը, 2013թվականին, ապրիլի 6 –ը հայտարարել  է  սպորտի միջազգային օր։

Սպորտը միավորում է  ազգություններին և ընդհանրապես մարդկությանը։

Խաղերը, սպորտային մրցությունները և ֆիզիկական կուլտուրան  մեծ դեր են  խաղում մարդու ընդհանուր զարգացման համար:

Սպորտի  մասսայականությունը, հեղինակությունը և դրական բնութագիրը  կատարյալ գործիք է միավորված ազգերի կազմակերպության / ՄԱԿ / նպատակների իրականացման և խաղաղության ամրապնդման  համար։

Այս տարի , երբ աշխարհը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է հատուկ իրավիճակում, սպորտի ամենամյա միջազգային այս  օրը կնվիրվի  մարդու  ընդհանուր ֆիզիկական ակտիվությանն   ու  առողջությանը։

Այս նշանավոր օրը պահանջում է  լինել ֆիզիկապես ակտիվ, կոփել  առողջությունը և  հաղթել COVID-19  - ին։

Այժմ ամենուրեք   փակ են մարզադահլիճները , մարզահամալիրները, մարզադաշտերը,  լողավազանները, պարային ստուդիաները, խաղահրապարակները։ Ուստի մարդիկ  չեն կարող ակտիվորեն զբաղվել սպորտով ։ Արդյունքում ` մարզական հասարակությունն ամբողջ աշխարհում սահմանափակումների պատճառով  հայտնվել  է լուրջ դժվարությունների առջև։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ֆիզիկական վիճակը պահպանելու համար  ամենօրյա մարզումներ անցկացնել տանը։ Համացանցում կան բազմաթիվ առցանց  ծրագրեր՝  տարբեր տարիքի մարդկանց համար։

 

Այլ նորություններ