<<ՇՔԱՆՇԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻՆ>>

12:27 - 30 Օգո, 2024

<< Փարիզ – 2024 >>   օլիմպիական խաղերը  լիովին արդարացրին սպասելիքները: Մասնակիցները հավատարիմ մնացին հատկապես   Պիեռ դե Կուբերտենի  օլիմպիական գաղափարներին: Այդ գործում անուրանալի է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը: Հանգամանքը գնահատելով միջազգային օլիմպիական կոմիտեն  Մակրոնին պարգևատրել է  ՄՕԿ –ի  ոսկե  շքանշանով:

-  Մրցանակը հարգանքի տուրք է օլիմպիական խաղերի նկատմամբ, Պարոն Մակրոնի  անխոնջ աշխատանքի հանդեպ, - ասել է  ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը: - Փարիզի խաղերը դարձավ  անմոռանալի իրադարձություն և մարդկության միասնության խորհրդանիշ։

Ստանալով  մրցանակը՝ նախագահ Մակրոնն ասել է. << Ինձ  համար մեծ պատիվ է  արժանանալ այս շքանշանին, որը պատկանում է Ֆրանսիային։ Շնորհակալություն նման  պատվի համար։ Օլիմպիական խաղերի կազմակերպման մասին Ձեր խոսքերը վերաբերում են ոչ թե մեկ անձի, այլ ողջ ժողովրդին: Դա միասնության թիմ էր, որը գործեց յոթ տարի  . . . >>:

 

Այլ նորություններ