Հնդկաստանի Չեննայ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան: Շարունակվում է նաև մեր պատվիրակների հաղթարշավը:
Հինգերորդ տուրում տղամարդկանց մեր հավաքականը հաղթեց անգլիացիներին / 2, 5 : 1, 5 /, իսկ կանանցը՝ ինդոնեզացիներին / 3 : 1 /:
Տղամարդկանց Հայաստանի և Հնդկաստանի երկրորդ թիմերը 10-ական միավորով միմյանց միջև բաժանում են 1 – 2 –րդ տեղերը:
Կանանց մրցաշարում 10-ական միավոր ունեն Վրաստանի, Ռումինիայի և Հնդկաստան – 1 թիմերը:
Մեր մարզուհիները երեք քայլով առաջադիմել են և ութ միավորով 10 –րդ տեղում են:
Այսօր անցկացվում են վեցերորդ փուլի հանդիպումները: Մեր մարզիկները մրցում են Հնդկաստան – 2 –ի, իսկ կանայք ՝ անգլուհիների հետ: