Մոսկվայում ավարտվեց << Աէրոֆլոտ օփեն >> շախմատի միջազգային մրցաշարը:B խմբում հաջողության հասավ Տիգրան Հարությունյանը: Նա տոնեց 5 հաղթանակ, 4 խաղ ավարտեց ոչ –ոքի, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը:
Գլխավոր մրցաշարում մեր պատվիրակներից լավագույն արդյունք ցույց տվեց Մանուել Պետրոսյանը, որը 6 միավորով զբաղեցրեց աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
C խմբում 6,5 միավորով 9-րդը ճանաչվեց Արթուր Ղարագյոզյանը: