ԱՌԱՋԻԿԱ ԿԻՐԱԿԻ ՝ 16. 30 – ԻՆ

10:37 - 17 Փետ, 2023

Փետրվարի 19 –ին  մայրաքաղաքի «Արենա դե ՏԵՑ» մարզահամալիրում բասկետբոլի դիտարժան հանդիպում տեղի կունենա:  Կխաղարկվեն Հայաստանի կանանց բասկետբոլի  առաջնության  ոսկե մեդալները: Չեմպիոնի համար պայքարում մրցավեճի կբռնվեն    «Հատիս» - «Լես Ֆոքսիս»  թիմերը: Այս մասին հայտնի դարձավ երեկ, երբ  ավարտվեցին կիսաեզրափակիչ մրցամարտերը.   «Հատիսը»  78 : 68 հաշվով հաղթեց   «Երևան Բասկետին», իսկ    «Լես Ֆոքսիսը» 74 : 61 հաշվով՝  «Գյումրիին»:

Նշենք, որ  չեմպիոնության համար  պայքարը կսկսվի  ժամը 16. 30 –ին:

Այլ նորություններ