ՍՏԱՍԻԿԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

12:27 - 24 Օգո, 2021

Դեռևս չեն լռել  Տոկիոյում անցկացված ամառային օլիմպիական 32 –րդ խաղերի արձագանքները, իսկ ահա այսօր Ճապոնիայի  նույն ՝  ազգային մարզադաշտում, Երևանի ժամանակով 15. 00 –ին,  տեղի կունենա  պարաիլմպիկ խաղերի  բացման  արարողությունը:

Հանդես կգան  162 երկրների և փախստականների թիմերի  շուրջ  4400  պատվիրակներ: Նրանք 22 մարզաձևերում կվիճարկեն մեդալների 539 հավաքածու:

Հայաստանը ներկայացնում է  սայլակավոր պարաաթլետ Ստասիկ Նազարյանը: Նա կմրցի  100մ արագավազքում:

Ստասիկը հինգերորդ անգամ է մասնակցում  համանուն մարզահանդեսին: Վերջինը եղել է 2018թ. Փհենչհանում կայացած ձմեռային խաղերը: Պարադահուկային արագավազքում  / 1, 1 կմ / , 36 մրցակիցների պայքարում,  ճանաչվել է 31 –րդը:

Հայաստանը առաջին անգամ պարալիմպիկ խաղեր  է մարզիկ գործուղել 1996թ. ՝ ամառային և 1998թ. ՝ ձմեռային մարզահանդեսներին:

Այլ նորություններ