Տոկիոյի մարզահանդես մեկնող հայաստանցի մարզիկների թիվը ևս մեկով ավելացավ և դարձավ 14: Նա գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է / 63 կգ /:
Հայաստանի օլիմպիականների կազմը այժմ հետևյալ տեսքն ունի. հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան / 60 կգ/, Կարեն Ասլանյան / 67 կգ /, Կարապետ Չալյան / 77 կգ /, Արթուր Ալեքսանյան / 97 կգ /, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան / 57 կգ / Վազգեն Թևանյան / 65 կգ /, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան / 52 կգ / , Հովհաննես Բաչկով / 63կգ / Արման Դարչինյան / 75 կգ /, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ Իզաբելա Յայլյան / 59 կգ /, Սիմոն Մարտիրոսյան / 109կգ / և ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան / 73 կգ/:
Սպասվում են նոր համալրումներ: