ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

16:17 - 01 Հուն, 2022

Համաշխարհային ծանրամարտը փոփոխությունների շեմին է:

Հունիսի 25-26-ը Ալբանիայում  կանցկացվի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF)  հատուկ համագումարը: Կձևավորվի կազմակերպության, ինչպես նաև  մի շարք հանձնաժողովների նոր ղեկավար կազմը:   

IWF-ի ընտրություններին թույլատրվել է մասնակցել նախագահի 11 և   փոխնախագահի՝  33 թեկնածու։ Նրանց հաստատել է հատուկ հանձնաժողովը և միջազգային օլիմպիական կոմիտեն, որոնք պետք է պահպանեն  ընտրական կանոնակարգը:

IWF-ի ժամանակավոր նախագահ, դոկտոր Մայքլ Իրանին  շնորհակալություն  է հայտնել համապատասխան հանձնաժողովին՝   քրտնաջան աշխատանքի համար: Նա նաև ասել է, որ առաջիկա համագումարը անչափ կարևոր է: Ընդամենը մի քայլ  և ֆեդերացիան կիրականացնի  օլիմպիական գործընկերների առաջադրած  մարտահրավերները:

Վերջապես եկել է թափանցիկ ու  հստակ ընտրական գործընթացի ժամանակը  IWF-ի ղեկավարության և առաջնորդության նոր դարաշրջան սկսելու համար, - նշել  է Իրանին:

 

Այլ նորություններ