Այսօր ՝ օգոստոսի երեքին, Հայաստանի վեց մարզիկներ են քննություն բռնում Տոկիոյի օլիմպիական խաղերում:
Առաջինը եռացատկի հատվածում իր ուժերը չափեց կապանցի Լևոն Աղասյանը: Երկու խմբերում նախապես հայտավորված էին 16-ական ցատկորդներ: Նրանցից հինգը, սակայն, ինչ – ինչ պատճառներով, չներկայացան մրցավայր: Փաստորեն մեկնարկեցին ընդհանուր հաշվով 27 աթլետներ: Մեր պատվիրակը ցույց տվեց 16մ. 42սմ. արդյունք, զբաղեցրեց 21 –րդ հորիզոնականը և, իհարկե, չմտավ հիմնական փուլ, որին մասնակցելու իրավունք են ստանում 12 լավ արդյունքի հասած մարզիկները: Նրանցից յուրաքանչյուրը երեք փորձ կկատարի, որից հետո ութ ուժեղագույնները կազմում են լավագույն ությակը և միմյանց միջև կվիճարկեն օլիմպիական մրցանակները: