Տոկիոյում 2021թ․ անցկացվելիք պարալիմպիկ խաղերի մրցումային ծրագիրը կմնա անփոփոխ : Եթե հաստատվի, որ պարալիմպիկ խաղերը կկայանան, ապա հաջորդ տարվա առաջին եռամսյակում կսկսվի միջոցառումների նախապատրաստությունը։ Այս մասին հայտնել է պարալիմպիկ միջազգային կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը:
Պարալիմպիկ խաղերը պետք է անցկացվեն Տոկիոյում, օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը ՝ ամառային օլիմպիական մարզահանդեսի ավարտից երկու շաբաթ հետո: 22 մարզաձևերում կխաղարկվի մեդալների 540 հավաքածու։ Ակնկալվում է, որ մրցումներին կմասնակցեն 4500 մարզիկ –մարզուհիներ։