Մարզիչ Սամսոն Գրիգորյանի ուղեկցությամբ այսօր Սոֆիա է մեկնել Սարգիս Մուրադյանը: Նա հանդես կգա թաեքվոնդոյի միջազգային մրցաշարում, որը վարկանիշային է: Երևանցի մարզիկը կմասնակցի 58 կգ քաշայինների պայքարին:
Տոկոյի օլիմպիական խաղերի ուղեգրի կարժանանան քաշային կարգերում առաջին և երկրորդ տեղ գրավողները:
Մեր պատվիրակը մրցելու է մայիսի 7 –ին: