«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում ավարտվեց ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը:
Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոն դարձան՝ 46 կգ Արթուր Շախպազյանը, 48 կգ Ռաֆայել Հակոբյանը, 50 կգ Հրայր Կարապետյանը, 52 կգ Արման Գալստյանը, 54կգ Արթուր Բազեյանը, 57կգ Ռազմիկ Սարգսյանը, 60կգ Հրանտ Հովհաննիսյանը, 63կգ Բենիկ Նիկողոսյանը, 66կգ Լեւոն Մարտիրոսյանը, 70կգ Հենրիխ Եթիմյանը, 75կգ Գոռ Ներսիյանը, 80կգ Վաչագան Գրիգորյանը և +80 կգ Արման Մնացականյանը:
Ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությանը մասնակցում են շուրջ 220 մարզիկներ Հայաստանի 8 մարզերից, Արցախից և Երևանից:
Լուսանկարներն՝ այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին