Իտալական Նեապոլ քաղաքում ընթացող համաշխարհային 30-րդ Ունիվերսիադայում հրաձիգ Էլմիրա Կարապետյանը զբաղեցրել է 24-րդ տեղը։
10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում Էլմիրա Կարապետյանը վաստակել է 560 միավոր և 39 մասնակիցների մեջ գրավել 24-րդ հորիզոնականը՝ դուրս մնալով հետագա պայքարից։
Ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել հրաձիգներ Հրաչիկ Բաբայանն ու Զավեն Իգիթյանը։