Շարունակական բնույթ են կրում Հայաստանի առաջատար ծանրորդների մասնակցությամբ ուսումնամարզական հավաքները:
Տղամարդկանց հավաքականը այսօր մեկնեց Ծաղկաձոր: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը առավելապես ուշադրություն կհատկացնի անհատական մարզումներին, որպեսզի հնարավորինս բարելավվեն բոլոր 14 ծանրորդների խոցելի կողմերը: Հավաքը կավարտվի ապրիլի 28 –ին:
Նշենք , որ երկաթախաղի մեր վարպետները, ընթացիկ մրցաշրջանում, առաջին քննությունը կհանձնեն Ալբանիայում մայիսի 28 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:
Այսօր կանանց թիմը իր հերթական հավաքը սկսեց Աբովյանում, իսկ երիտասարդականը ՝ Օլիմպավանում: