Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում է անցկացրել «Բրեստ-2-ի հետ, որից առաջինի լրացուցիչ ժամանակում պարտվել 4:5 հաշվով, երկրորդում խոշոր հաշվով հաղթանակ տարել՝ 6:0:
Երեսուն խաղից հետո «Արարատը» 14 թիմերի մեջ 56 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը:
Հաջորդ հադիպումներն «Արարատը» կրկին կանցկացնի սեփական հարկի տակ Լիտվայի «Էներգիայի» (Էլեկտրենայ) հետ դեկտեմբերի 22-ին եւ 23-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ