Այսօր լուսադեմին Կիպրոսի Լիմասսոլ քաղաք մեկնեց Հայաստանի սամբոյի հավաքականի 45 հոգանոց պատվիրակությունը: Մեր մարզիկ – մարզուհիները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը ՝ երեք տարիքային խմբով:
Պատվիրակության ղեկավարն է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մարզիչներն են Վովիկ Խոջոյանը և Հայկ Ավետիսյանը, իսկ մրցավարական հանձնախմբում կլինի Էդվարդ Ասլանյանը: Մրցավայր են մեկնել նաև Հայաստանի ամենատիտղոսակիր սամբիստ , աշխարհի,Եվրոպայի հնգակի չեմպիոն, վանաձորցի Գագիկ Ղազարյանը և մարզաձևի երախտավոր, արցախցի Էռնեստ Միրզոյանը:
Առաջնությունը կավարտվի մայիսի 29 –ին: