Կաունուսում ավարտվեց Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, գերծանրքաշային Ալգիրդաս Շոցիկասի հիշատակը հավերժացնող միջազգային ավանդական` 28-րդ մրցաշարը։
Մեր երկրի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ 51 կգ քաշային, Եվրոպայի գավաթի խաղարկության երրորդ մրցանակակիր Բարեղամ Հարությունյանը: Նա հաղթեց բոլոր մրցակիցներին, նրանց թվում՝ եզրափակիչի մասնակից, Ուելսի ներկայացուցիչ Ռիչարդ Սքոտին, գրավեց առաջին տեղը և կանգնեց պատվանդանի ամենավերին աստիճանին:
Մեր թիմի կազմում էր նաև անցյալի նշանավոր բռնցքամարտիկ, ԽՍՀՄ, Եվրոպայի բազմակի ոսկե դափնեկիր, աշխարհի չեմպիոն և արծաթե մեդալակիր Իսրայել Հակոբկոխյանի որդին ՝ Հարությունը: Ինչպես հայրը, նա նույնպես առայժմ հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում: Հարությունը նունպես հաղթանակներ տոնեց և տեղ զբաղեցրեց պատվո հարթակի երրորդ աստիճանին: