ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱՆՋԻՆԳՈՒՄ

15:37 - 06 Սեպ, 2024

Պատմության գիրկն է  անցել   Չինաստանի Նանջինգ քաղաքում 2014թ.  օգոստոսի 16 – 28 –ը   անցկացված պատանեկան  օլիմպիական  երկրորդ խաղերը : Այդ առթիվ Նանջինգում կայացել է  հոբելյանական – մարզական տոնակատարություն: Խաղերի 10-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ են  տեղի ունեցել. լուսանկարների ցուցահանդեսներ, սեմինարներ, մշակութային և մարզական ցուցադրական ելույթներ, հուշ երեկոներ և այլն:  

Հիշենք, որ պատանեկան ստուգատեսի  ծրագրում ընդգրկված է եղել  30   մարզաձև: Մրցանակակիր դառնալու համար  պայքար են մղել   204   երկրների   14 – 18   տարեկան  3579  մարզիկ- մարզուհիներ, որոնք հանդես են եկել 222 մրցաձևում:

Հայաստանի մարզական պատիվը պաշտպանել են 9 մարզաձևերի 14   պատվիրակներ : Միանգամից ասենք , որ  նրանք գերազանցել են սպասելիքները :

Էջմիածնի տարածաշրջանի  Սամաղարի  ծանրամարտի   մարզադպրոցի սան Սիմոն Մարտիրոսյանը  / +  85 կգ /  երկամարտում  իր կամքին է ենթարկել 391 կգ  ծանրաձողը , սահմանել համաշխարհային պատանեկան նոր ռեկորդ , գրավել առաջին տեղը և պարգևատրվել չեմպիոնի ոսկե մեդալով : Նա ամբողջ 55 կիլոգրամով առաջ է  անցել  երկրորդը ճանաչված  մրցակցից : Հավելենք, որ  Սիմոնը  ծանր կիլոգրամների հետ իր պայքարն սկսել է  հպարտ   միայնության մեջ , քանզի մրցակիցներն արդեն ավարտել էին իրենց ելույթները : Բայց մեր պատվիրակության հաշվին առաջին  ոսկե մեդալը գրանցել է   գյումրեցի  պատվասեր ծանրորդ  Հակոբ Մկրտչյանը  / 77 կգ / : Նա  հաղթական մրցելույթը ավարտել է  երկամարտի 319 կգ –ով  և երեք կգ – ով առաջ պոկվել  երկրորդ տեղը գրաված Հնդկաստանի պատվիրակից:

Չեմպիոնի կոչմանը լիովին արժանի էին նաև  մեր երկու արծաթե մեդալակիրները  ` երևանցիներ  ,  հրացանակիր  Հրաչիկ Բաբայանը  և  հունահռոմեական ոճի ըմբիշ  Զավեն Միքայելյանը :

Աբովյանցի բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը / 81 կգ / դարձել է  երրորդ մրցանակակիր և կանգնել պատվո պատվանդանի  << բրոնզե >.>  աստիճանին : Նման պատվի են  արժանացել  նաև ազատ ոճի ըմբիշներ  , գյումրեցի  Վաղինակ Մաթևոսյանը / 54 կգ / և երևանցի Սարգիս Հովսեփյանը    / 76 կգ  /  : 

Ավելորդ չէ նշել, որ Փարիզում օրերս ավարտված ամառային օլիմպիական խաղերի մասնակիցներից 299 –ը եղել են Նանջինգի մարզահանդեսի մասնակիցներ:

 

 

 

 

Այլ նորություններ